30 հուլիսի 2026-ին G-Solutions-ը մասնակցեց Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում անցկացված Government Day միջոցառմանը, որը նվիրված էր «Public Sector and Policy Day» թեմային։
Օրը համախմբեց պետական, տեխնոլոգիական և նորարարական ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու թվային փոխակերպումների, պետական ծառայությունների արդիականացման և հանրային հատվածում նորարար լուծումների կիրառման հնարավորությունները։
G-Solutions-ի համար նման հարթակներում մասնակցությունը կարևոր հնարավորություն է՝ հետևելու ոլորտի նոր միտումներին, փոխանակելու փորձ և նպաստելու Հայաստանի պետական թվային էկոհամակարգի զարգացմանը։