Վերադառնալ

Կիսվել

Հղումը պատճենված է

ԱՊՀ մասնակից երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը

ԱՊՀ մասնակից երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը

2026թ․ հունիսի 15-ից 19-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել  ԱՊՀ մասնակից երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի միջազգային համագործակցության և տեղեկությունների փոխանակման աշխատանքային խմբի հերթական նիստը։ Միջոցառմանը մասնակցում էին ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների Աշխատանքային խմբում ընդգրկված փորձագետները։ ՀՀ կողմից աշխատանքային խմբի անդամներից է նաև  «Ջի-Սոլյուշնս»-ի մասնագետը, որը նիստի ընթացքում հանդես է եկել ակտիվ նախաձեռնությամբ։ Մասնավորապես՝ առաջարկվել է կատարել մի շարք տեխնիկական և բովանդակային փոփոխություններ 2018թ. նոյեմբերի 2-ին ստորագրված «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» Արձանագրության շրջանակներում տեղեկությունների փոխանակման գործող ձևաչափերում։ Նշված փոփոխությունների նպատակն է արդիականացնել տվյալների փոխանցման կառուցվածքը՝ ապահովելով տեղեկատվական համակարգերի առավել սահուն և արդյունավետ ինտեգրում։


Հայկական կողմի առաջարկած փոփոխությունների ներդրումը էապես կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացմանը և հարկային վարչարարության որակի շարունակական բարելավմանը։


Որոշվել է վերը նշված ֆորմատներում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը ներկայացնել 2026թ. կայանալիք ԱՊՀ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 33-րդ նիստին՝ անդամ պետությունների հարկային մարմինների ղեկավարների հաստատմանը։