Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, մեր կազմակերպությունում նշվեց առանձնահատուկ ջերմ մթնոլորտում։
Այսօր փոքրիկ հյուրերը այցելեցին իրենց ծնողների աշխատավայր, ծանոթացան նրանց առօրյային և մասնակցեցին հատուկ իրենց համար կազմակերպված ուրախ ու հետաքրքիր միջոցառմանը։ Օրը լի էր ժպիտներով, խաղերով, դրական հույզերով և հաճելի անակնկալներով։
Մեր փոքրիկ հյուրերը ստացան նաև նվերներ, իսկ ամենակարևորը՝ վառ հիշողություններ ու գեղեցիկ տպավորություններ։
Շնորհավորում ենք բոլոր երեխաներին այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթելով անհոգ մանկություն, առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ։