Վերադառնալ

Կիսվել

Հղումը պատճենված է

«Թվայնացում և ՏՏ համակարգերը հարկային վարչարարությունում. ԱԲ օգտագործումը» խորագրով աշխատաժողով

«Թվայնացում և ՏՏ համակարգերը հարկային վարչարարությունում. ԱԲ օգտագործումը» խորագրով աշխատաժողով

Հարավ-արևելյան Եվրոպայում ֆինանսական առաջավոր փորձի կենտրոնի կողմից (Center of Excellence in Finance in the South East Europe/CEF) 2026թ․ մայիսի 12-ից 14-ը ք․ Լյուբլյանայում (Սլովենիա) կայացել է «Թվայնացում և ՏՏ համակարգերը հարկային վարչարարությունում. արհեստական բանականության օգտագործումը» խորագրով աշխատաժողով, որին մասնակցում էր նաև Ջի Սոլյուշնսի ներկայացուցիչը։


Աշխատաժողովի նպատակն էր արհեստական բանականության (AI) կիրառման, տվյալների վերլուծության և թվային տնտեսության ոլորտում հարկային համապատասխանության ռիսկերի բացահայտումը՝ ուսումնասիրելով ժամանակակից AI գործիքների կիրառելիությունը հարկային վարչարարությունում, ռիսկերի գնահատման և տվյալների վրա հիմնված որոշումների կայացման գործընթացներում։

Աշխատաժողովի շրջանակներում քննարկվել են AI համակարգերի կիրառման հնարավորությունները հարկային մարմիններում, մասնավորապես՝ թվային հարթակներում գործող հարկ վճարողների գործունեության վերլուծության, համապատասխանության ռիսկերի գնահատման, ավտոմատացված վերահսկողական մեխանիզմների ներդրման և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ուղղություններով։


Միջազգային փորձի քննարկման ընթացքում ներկայացվել են ինչպես արդեն կիրառվող լուծումներ, այնպես էլ փորձարարական մոտեցումներ։ Հատկապես կարևոր էր այն գաղափարը, որ հարկային մարմինները պետք է կարողանան օգտագործել հանրային աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը՝ ոչ ֆորմալ տնտեսության ռիսկերը նախնական գնահատելու համար՝ պահպանելով իրավական և էթիկական սահմանափակումները։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը և ստացված գիտելիքների կիրառումը կնպաստեն ոչ միայն անձնական մասնագիտական աճին, այլև AI համակարգերի առավել արդյունավետ, վերահսկելի և անվտանգ կիրառմանը, ռիսկերի գնահատման գործընթացների կատարելագործմանը, ինչպես նաև ներքին վերահսկողության և աուդիտի մեխանիզմների ուժեղացմանը։