Վերադառնալ

Կիսվել

Հղումը պատճենված է

Աշխատաժողով ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Աշխատաժողով ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի և Ջի Սոլյուշնս ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին։


Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, սահմանվել են առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի իրականացման ուղղությունները, մասնավորապես՝ մաքսային միասնական հաշվի ներդրման, սահմանահատման գործընթացների պարզեցման և արդիականացման, ինչպես նաև մաքսային համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառման հետ կապված ծրագրերը։


Անդրադարձ է կատարվել միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով նախատեսվող հնարավոր համագործակցության ուղղություններին։


Քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղություններն ու առաջանահերթությունները՝ նոր էլեկտրոնային հարթակների և արհեստական բանականության գործիքների ներդրման նպատակով։