ՊԵԿ-ի, «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ի և «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի միջև անցկացվել է աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել է ՀՀ փոխվարչապետի հանձնարարականով շրջանառվող Կառավարության որոշման նախագծով առաջարկվող՝ թվայնացման ենթակա ծառայությունների օպտիմալացման մեթոդաբանությունը։
Աշխատաժողովի մասնակիցների քննարկմանն է ներկայացվել է նաև «Կյանքի իրադարձություններ» մոտեցումը, որի նպատակն է ծառայությունները կազմակերպել քաղաքացու կյանքի կարևոր փուլերի հիման վրա։