Վերադառնալ

Կիսվել

Հղումը պատճենված է

Էդուարդ Հակոբյանը վերանշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Էդուարդ Հակոբյանը վերանշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

«ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ-ը շնորհավորում է Էդուարդ Հակոբյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։


Վերջին տարիներին ՊԵԿ-ի կողմից իրականացվող բարեփոխումները և թվային վերափոխման նախաձեռնությունները կարևոր դեր են ունեցել ժամանակակից, արդյունավետ և մարդակենտրոն պետական կառավարման համակարգի ձևավորման գործում։ Այդ ճանապարհին «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ»-ը շարունակել է իր մասնագիտական ներդրումն ունենալ՝ մշակելով և զարգացնելով տեղեկատվական համակարգեր, թվային ծառայություններ և տեխնոլոգիական լուծումներ, որոնք նպաստում են ՊԵԿ-ի ռազմավարական նպատակների իրականացմանը։


Վստահ ենք, որ պարոն Հակոբյանի ղեկավարությամբ առաջիկա տարիներին ևս կշարունակվեն ոլորտի համակարգային բարեփոխումները, նորարարական նախաձեռնությունների իրականացումը և պետական ծառայությունների շարունակական կատարելագործումը։


Մաղթում ենք արդյունավետ և հաջող պաշտոնավարում, նոր ձեռքբերումներ ու նշանակալի հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, պետական կառավարման համակարգի զարգացման և հանրության համար առավել արդյունավետ, վստահելի ու ժամանակակից ծառայությունների ձևավորման։