Վերադառնալ

Կիսվել

Հղումը պատճենված է

Տվյալների անվտանգ փոխանակման զարգացմանը նվիրված աշխատաժողով

Տվյալների անվտանգ փոխանակման զարգացմանը նվիրված աշխատաժողով

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկեց պետական մարմինների միջև տվյալների անվտանգ փոխանակման զարգացմանը նվիրված աշխատաժողովը, որի նպատակն է կատարելագործել տվյալների փոխանակման միջավայրը և նպաստել պետական ծառայությունների առավել արագ, պարզ և արդյունավետ մատուցմանը։


Աշխատաժողովը համախմբել է պետական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են պետական տեղեկատվական համակարգերի զարգացման և տվյալների անվտանգ փոխանակման գործընթացներում։