Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի առանցքում ՊԵԿ ռազմավարական զարգացմանն ուղղված թվայնացման նախագծերի և դրանց իրականացման առաջնահերթությունների քննարկումն էր։
Նիստի ընթացքում «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել են մշակված ՊԵԿ թվայնացվող նախագծերի կառավարման Dashboard-ը, ինչպես նաև ՊԵԿ ռազմավարությամբ և Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված կիսամյակային առաջնահերթ թվայնացվող նախագծերի ընթացքը։
Կարևորվել է թվային հարթակի ներդրման միջոցով հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը: Դիտարկվել են նաև ՊԵԿ ներքին համակարգերի կատարելագործումն ու թվայնացման հնարավորությունները: Ներկայացվել է վիճակագրական տվյալները մեկ միասնական հարթակում հրապարակելու նախագծի առաջարկ, որը հավանության է արժանացել Խորհրդի անդամների կողմից:
«Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ը շարունակում է ակտիվ համագործակցությունը ՊԵԿ ստորաբաժանումների հետ՝ ապահովելով թվայնացման նախագծերի հետևողական կառավարումը